Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշումն և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Շատին բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Ռուդիկ Ռոբերտի Հակոբյանի սեփականություն հանդիսացող՝
ա/գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքից /0,33295հա մակերեսով, 10-035-0254-0028 կադաստրային ծածկագրով/ առանձնացված 0.14596հա հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման /ավտոտեխ սպասարկում կառուցելու համար/:
բ/գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքից /0,69037հա մակերեսով, 10-035-0255-0018 կադաստրային ծածկագրով/ առանձնացված 0.03187հա հողատարածքը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման /լվա ինքդ, ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոց, առևտրի կետեր կառուցելու համար/:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը: