Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ա. Արմենակյանի դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Քաղաքացի Արմենակ Բարեղամի Արմենակյանի կողմից Եղեգիս համայնքի բյուջե վճարված 6799 (վեց հազար յոթ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ գումարի չափով գերավճարի հաշվին իրականացնել հաշվանցում (գերավճարը առաջացել է OPEL ZAFIRA 1.8L մակնիշի 37SC825 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը 22/05/2023թ․ օտարելու արդյունքում):
2.Հանձնարարել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետին՝ ապահովել գումարի հաշվանցումը հարկ վճարողին պատկանող MERSCEDES-BENZ C 180 մակնիշի 37NU068 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հարկային պարտավորությունների մարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: