Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախկին բնակիչ հանգուցյալ Թամամ Նահապետի Մարտիրոսյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Հրաչյա Կարապետի Մարտիրոսյանի (ամուսինը), հանգուցյալ Յուրիկ Հրաչիկի Մարտիրոսյանի (տղան), Կիմա Լևուշի Բաբլանյանի (հարսը), Արմեն Յուրիկի Մարտիրոսյանի (թոռը), Արմինե Յուրիկի Մարտիրոյանի (թոռը), Նարինե Յուրիկի Մարտիրոսյանի(թոռը), Սամվել Յուրիկի Մարտիրոսյանի (թոռը) սեփական՝ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039-0005, մակերեսը՝ 0,09663հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 2-րդ փողոց, 4 բնակելի տուն հողամաս հասցեն։