Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի և 3-րդ մասի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 40Ա որոշման մեջ՝
ա)«(մշտական)» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով,
բ)«բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով» բառերը փոխարինել «ծառատունկի, կեսաբազմազանության պահպանության, որսագողության կանխարգելման և բնապահպանական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով» բառերով,
գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։
2․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 41Ա որոշման մեջ՝
ա)«(մշտական)» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով,
բ)«բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով» բառերը փոխարինել «ծառատունկի, կեսաբազմազանության պահպանության, որսագողության կանխարգելման և բնապահպանական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով» բառերով,
գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։
3․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 42Ա որոշման մեջ՝
ա)«(մշտական)» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով,
բ)«բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով» բառերը փոխարինել «ծառատունկի, կեսաբազմազանության պահպանության, որսագողության կանխարգելման և բնապահպանական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով» բառերով,
գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։ |