Այսօր: Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.04.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,Ապրիլի 26-ին Վայոց ձորի մարզում անցկացվող Մաքուր Վայոց ձոր․ «Մաքրությունը սկսվում է մեր բակից, մեր փողոցից, մեր բնակավայրից» համապետական միջոցառման շրջանակներում Եղեգիս համայնքում նույնպես կազմակերպվելու է համայնքային շաբաթօրյակ։Այս նախաձեռնության նպատակն է միասնական ուժերով բարելավել մեր բնակավայրերի սանիտարական վիճակը, ապահովել մաքուր և բարեկարգ միջավայր մեզ բոլորիս համար։Խնդրում ենք համայնքի բոլոր բնակիչներին, ինչպես նաև համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկություններին և տնտեսվարող սուբյեկտներին ակտիվորեն միանալ շաբաթօրյակին, մասնակցել իրենց բակերի, փողոցների, շրջակա տարածքների, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների և եկեղեցիների հարակից տարածքների ... Մանրամասն
22.04.26 ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ապրիլի 26-ին անցկացվելու է Մաքուր Վայոց ձոր․ «Մաքրությունը սկսվում է մեր բակից, մեր փողոցից, մեր բնակավայրից» շաբաթօրյակը։Համայնքի բնակավայրերում սանիտարական մաքրման աշխատանքները կիրականացվեն սահմանված ժամանակացույցի համաձայն՝

📍Աղնջաձոր 10:00-ին 

📍Թառաթումբ 10։00-ին 

📍Քարագլուխ 9։00-ին

📍Սալլի 10։30-ին

📍Հորս 12։00-ին

📍Շատին 11։00-ին

📍Արտաբույնք 10։30-ին

📍Հորբատեղ 9։00-ին

📍Եղեգիս 9։30-ին 

📍Գողթանիկ 10։00-ին

📍Վարդահովիտ 12։00-ին

21.04.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ, մեղրի հանրահռչակման թեմայով փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև կազմակերպել գորգագործության, փայտագործության, ուլունքագործության ցուցադրություններ։ 

Ովքեր կցանկանան  փառատոնի ընթացքում կազմակերպել նման ցուցադրություններ, գրանցվելու համար կարող են դիմել համայնքապետարան կամ բնակավայրերի վարչական կենտրոններ՝ մինչև ապրիլի 27-ը։

18.04.26 📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,Մեղրի հանրահռչակման թեմայով փառատոնի շրջանակում կազմակերպվում է🎨 նկարչական մրցույթ–ցուցահանդես դպրոցականների համար։Մրցույթի նպատակն է խթանել երեխաների ստեղծագործական միտքը, զարգացնել բնապահպանական մտածողությունը և ներկայացնել Վայոց ձորի բնությունն ու մշակույթը երեխաների աչքերով։👥 ՄասնակիցներՄրցույթին կարող են մասնակցել Եղեգիս համայնքի դպրոցների աշակերտները՝ հետևյալ տարիքային խմբերով․• 7–10 տարեկան• 11–14 տարեկան• 15–17 տարեկան🎨 ԹեմաներԱշխատանքները կարող են անդրադառնալ՝• մեղուների և մեղվապահության աշխարհին• Վայոց ձորի բնությանը և կենսաբազմազանությանը• մեղրի արտադրությանը• մարդ–բնություն ներդաշնակությանը• ... Մանրամասն
17.04.26 25․04․2026 ԹՎԱԿԱՆԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ 3-ՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ 2026 թվականի ապրիլի 25-ին, ժամը 13։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի հերթական 3-րդ նիստը։

Օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝ այստեղ

17.04.26 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
2026 թվականի ապրիլի 15–16-ը Երևանում կայացավ համայնքային երիտասարդական  քաղաքականություններին նվիրված առաջին ազգային համաժողովը, որը կարևոր քայլ է  Հայաստանում համայնքային մակարդակում երիտասարդական քաղաքականությունների  ձևավորման և իրականացման ուղղությամբ։ Համաժողովը նպատակ ուներ աջակցել ՀՀ ՏԻՄ–երին իրենց համայնքներում երիտասարդական քաղաքականությունների մշակման գործընթացում՝ խթանելով 2025 թվականին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի արդյունավետ կիրարկումը։ Համաժողովը մեկ հարթակում համախմբեց ՏԻՄ–երի, պետական կառույցների և երիտասարդական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչների։ Երկու օրերի  ընթացքում ... Մանրամասն
16.04.26 ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԱՊԱՏ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող` Ահարոն Գաբրիելյանի, նախաձեռնությամբ Շատին բնակավայրում իրականացվել է որոշ փողոցների և հիվանդանոցի տարածքում տեղադրված աղբամանների ցանցապատ կափարիչների տեղադրման աշխատանքներ։Նպատակն է,կանխել կենդանիների կողմից աղբի տարածումը և ապահովել շրջակա միջավայրի մաքրությունը։Բնակիչներին խնդրում ենք պահպանել մաքրությունը և ցուցաբերել հոգատար վերաբերմունք համայնքի նկատմամբ։

Աշխատանքները շարունակական են լինելու։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner