| 
                            
                                    01.12.25  
                                    ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Հարգելի համայնքի բնակիչՍույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:Դուք կարող ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    03.11.25  
                                    ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղերի հարգելի բնակիչներ Տեղեկացնում ենք ձեզ, որ նշված գյուղերում տարեկան աշխատանքային պլանի և սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցերի քննարկման համար հանրային լսումները կկայանան վաղը՝ նոյեմբերի 4-ին՝ Հերմոն գյուղում՝ ժամը 11։00-ին Գողթանիկ գյուղում՝ ժամը 13։00-ին Վարդահովիտ գյուղում՝ ժամը 15։00-ին։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարևոր է։ 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    31.10.25  
                                    ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Արտաբույնք բնակավայրի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 12։00-ին, Արտաբույնք բնակավայրի մշակույթի տան դահլիճում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի գյուղի տոնի կազմակերպման հնարավորությունը և դրա անցկացման ընթացակարգը։ Հրավիրվում եք ակտիվորեն մասնակցելու քննարկմանը՝ ձեր կարծիքներով և առաջարկներով։ Գյուղի տոնի իրականացումը կախված է հենց ձեր մասնակցությունից և համատեղ նախաձեռնությունից։ 🏡 Քո մասնակցությամբ է ձևավորվելու Արտաբույնքի տոնը։ Միացիր հանդիպմանը նոյեմբերի 3-ին։   Հարգանքով՝ Եղեգիսի Համայնքապետարան     
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    29.10.25  
                                    ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՂԵԳԻՍ ԵՎ ՀՈՐԲԱՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ 
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Եղեգիս համայնքում իրականացվող հանրային լսումները կրում են շարունակական բնույթ․ այս անգամ դրանք կայացել են Եղեգիս և  Հորբատեղ բնակավայրերում։ Լսումները վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։ Հանրային լսումները տեղի են ունեցել հարցուպատասխան ձևաչափով՝ բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում հնչած մի շարք առաջարկներ գնահատվել են որպես առաջնային կարևորություն ունեցող նախաձեռնություններ՝ ներառվելու և կյանքի կոչվելու նպատակով սուբվենցիոն ծրագրերի և համայնքի տարեկան աշխատանքային պլանի շրջանակում։ 💬 Հանրային լսումները նպաստում են համայնքային կառավարման թափանցիկությանը և բնակիչների ներգրավվածությանը՝ համայնքի զարգացման գործընթացներում։
 
  
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    28.10.25  
                                    ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ  ԳՅՈՒՂԻ ՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ 
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Շատին բնակավայրի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում, որի թեման է՝ Շատին բնակավայրում գյուղի տոնի կազմակերպման հնարավորությունը։ Քննարկման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն տոնի անցկացման տարբեր առաջարկներ և ձևաչափեր։ Տոնը նախատեսվում է նշել մինչև նոյեմբերի 22-ը։ Սիրելի բնակիչներ, գյուղի օրվան նվիրված միջոցառման կազմակերպումը կախված է հենց ձեր ակտիվությունից և մասնակցությունից։ Հրավիրվում եք ներկա գտնվելու քննարկմանը՝ ձեր կարծիքներով և առաջարկներով մասնակցելու գործընթացին։ Հարգանքով՝ Եղեգիսի համայնքապետարան 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                    Նորանշանակ ՀՀ  Վայոց ձորի մարզպետ` Վահագն Արսենյանի այցը Եղեգիս համայնք
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Սշխատանքային այցի շրջանակում Եղեգիս համայնքապետարան է այցելել Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը։Մարզպետին ընդունեց և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը։Հանդիպմանը ներկա էին նաև Եղեգիս համայնքի ավագանու անդամներ՝ Նարեկ Մարտիրոսյանը, Հրաչ Պողոսյանը, Վահե Բաբայանը և Զոյա Մարտիրոսյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ։Հանդիպման ընթացքում պարոն Գաբրիելյանի և ավագանու անդամների կողմից հնչեցին համայնքային և հասարակական նշանակության մի շարք հարցեր։Հանդիպումից հետո պարոն Գաբրիելյանի և ավագանու անդամների ուղեկցությամբ մարզպետ Վահագն Արսենյանը այցելեց Աղնջաձոր և Քարագլուխ բնակավայրեր` ծանոթանալու համայնքներում ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    27.10.25  
                                    ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  ՀԵՐԹԱԿԱՆ  ԵՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
                         | 
                     
                    
                        
                            
                            Եղեգիս համայնքի հարգելի' բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 31֊ին, Շատինի միջնակարգ դպրոցում, ժամը` 15։00֊ին տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու 2025թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը։ օրակարգային հարցերին կարող եք ծանոթանալ՝  այստեղ։  
                             | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |