Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 24/06/2025թ․ թիվ 64Ա որոշումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության․
1)Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի «Ցորենանոց» կոչվող հանդամասում գտնվող 0,2 հա և 0,4 հա մակերեսներով արոտավայրերի հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակիչ Դավիթ Սասնիկի Հակոբյանին։
2)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 1հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Սասնիկ Խաչիկի Հակոբյանին։
3)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 5հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Տարոն Ռաֆիկի Դանիելյանին։
4)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 70հա մակերեսով արոտավայրը վարձակալության օգտագործման տրամադրել Արենի համայնքի Չիվա գյուղի բնակիչ Կարապետ Սմբատի Կարապետյանին։
5)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 71հա մակերեսով արոտավայրերի հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Արենի համայնքի Չիվա գյուղի բնակիչ Արմեն Երջանիկի Թադևոսյանին։
6)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 80հա մակերեսով արոտավայրերի հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղի բնակիչ Ռաֆիկ Սամվելի Վարդանյանին։
7)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Սևաժայռ» կոչվող հանդամասում գտնվող 5հա մակերեսով արոտավայրերի հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Իգոր Լյուդվիգի Սարգսյանին։