 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՄԱՐՏԻ 2025թվականի N 72Ա
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 11/03/2025 թվականի N01/06.2/1529-2025 գրությունը և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Հրահատ Ռաֆիկի Իսրաելյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0029, մակերեսը 0,1208հա) գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
20 __ թ. ______________ ____
Եղեգիս համայնք