Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒԼԻՍԻ 2025թվականի N 178Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Հիմք ընդունելով 10-ը հուլիսի 2025թ. արձանագրությունը հողամասի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին, Եղեգիս համայնքի ավագանու 29/04/2025թ․ թիվ 57Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր 10-035-0268-0007, մակերեսը՝ 1.20729հա, որից 0,88999հա վարելահող և 0,3173 հա այլ հողատեսք) 394 243երեք հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր քառասուներեք) ՀՀ դրամով վաճառել քաղաքացի Գևորգ Մարսպետունու Գասպարյանին։

2.Անշարժ գույքերը օտարելու համար օրենքով սահմանված ժամկետում  և կարգով կնքել օտարման պայմանագրեր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք