Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՄԱՅԻՍԻ 2025թվականի N 122Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ « ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 21-ը ապրիլի 2025թ․ թիվ 42 Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝

1)կադաստրային ծածկագիր 10-031-0111-0013, մակերեսը 0,94323հա, վարելահող հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-031-0110-0402, մակերեսը 0,98956հա, վարելահող հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-031-0111-0014, մակերեսը 12.31664հա, վարելահող հողատեսք,

4)կադաստրային ծածկագիր 10-031-0110-0401, մակերեսը 1.3381հա, վարելահող հողատեսք,

5)կադաստրային ծածկագիր 10-031-0110-0395, մակերեսը 1.5368հա, վարելահող հողատեսք,

6)կադաստրային ծածկագիր 10-031-0111-0015, մակերեսը 1.77238հա, վարելահող հողատեսք,

7)կադաստրային ծածկագիր 10-031-0111-0012, մակերեսը 3,96458հա, վարելահող հողատեսք,

8)կադաստրային ծածկագիր 10-031-0568-0003, մակերեսը 12.73499հա, այլ հողատեսք,

9)կադաստրային ծածկագիր 10-031-0110-0398, մակերեսը 40,38249հա, այլ հողատեսք,

10)կադաստրային ծածկագիր 10-031-0111-0011, մակերեսը 9,15763հա, արոտավայր հողատեսք։

Ընդամենը՝ 85,1364 հա, որից՝ 32,86129 հա վարելահող, 43,11748 հա այլ հողատեսք և 9,15763 հա արոտավայր։

2.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև տրամադրվող հողատարածքներն օգտագործել բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք