Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026թվականի N 213Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂՆՋԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը․

․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Աշոտ Արամի Ստեփանյանի սեփականություն հանդիսացող անասնաշենքի համար նախատեսված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0002-0002-ից, տարածքը՝ 0,00982 հա) հողհատկացման հիմքերը: 

2․Անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Աղնջաձոր գյուղ, 3-րդ փողոց, թիվ 19/5 հասցեն։

3․Սույն որոշման մեկ օրինակ հանձնել հասցեատիրոջը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե ներկայացնելու և պետական գրանցում կատարելու համար:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն պատշաճ կերպով հանձնելուց հետո:

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք