Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 125Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՆՈՐԻԿ ՌԱՖԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 456,8Ք/Մ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 4-րդ մասի, 73-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 22-ը մայիսի 2025թ․ N ՆՂ/9829-2025 գրությունը (մտից 838)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1.Ճանաչել քաղաքացի Նորիկ Ռաֆիկի Սարգսյանի և նրա ընտանիքի անդամներ՝ Ալվարդ Վահիկի Կարապետյանի, Լուսինե Նորիկի Սարգսյանի, Աննա Նորիկի Սարգսյանի  սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող  456,8ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0089-0017):

 2.Ավել օգտագործվող 456,8ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք