Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՕԳՈՍՏՈՍԻ 2026թվականի N 206Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 21-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 262Ա ՈՐՈՇՄԱՆ 1-24-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով 03-ը հուլիսի 2026 թվականի ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-404-Ն օրենքի 1-ին հոդվածով, 03-ը հուլիսի 2026 թվականի ««Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-393-Ն օրենքի 1-ին հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Եղեգիս համայնքի ղեկավարի 21-ը նոյեմբերի 2024թ. «Եղեգիս համայնքի ղեկավարի 12-ը հունվարի 2018 թվականի թիվ 02Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ 262Ա որոշման 1-24-րդ հավելվածներում «աշխատակազմի քարտուղար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք