 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՄԱՐՏԻ 2026թվականի N 60Ա
ՋԵՄԱ ԱՐԱՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի բնակչուհի Ջեմա Արամի Հարությունյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Սևակ Կարապետի Թենեքեշյանի (տղան), Վիգեն Կարապետի Թենեքեջյանի (տղան) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0016-0019, մակերեսը 0,157հա) տրամադրել Եղեգիս համայնք, Եղեգիս գյուղ, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, տուն 3 հասցեն։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
20 __ թ. ______________ ____
Եղեգիս համայնք