Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2026թվականի N 209Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ  հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 20/04/2021թ. N 46Ա որոշումը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 5 հա մակերեսով (10-018-0121-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական   նշանակության խոտհարք) հողամասը 5 (հինգ) տարի  ժամկետով նախապատվության իրավունքով վարձակալությամբ հատկացնել Եղեգնաձոր համայնքի բնակիչ Միսակ Արսենի Խաչատրյանին,

      ա.Հողամասի կադաստրային  արժեքը կազմում է 1437500 ՀՀ դրամ:
       բ.Տարեկան վարձավճարը  սահմ
անել  69575 (վաթսունինը հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ,  որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 806,66 տոկոսը: Պայմանագրի կնքման պահին 5 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է՝ 8625 /ութ հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
      գ.Յուրաքանչյուր  ամսվա  վարձավճարը  կազմում է 5797,9  ՀՀ դրամ:
      դ.Վարձավճարը վարձակալի կողմից  մուծվում է  հավասար չափերով՝ ըստ  տարվա օրացույցային  եռամսյակների, ոչ ուշ քան մինչև  համապատասխան  եռամսյակի  վերջին ամսվա  20-ը:
       ե.Առաջին վարձակալական  վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան  պայմանագրի  ուժի մեջ մտնելուց  10 օրվա ընթացքում:
 

     զ.Վերջին վարձակալական վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան մինչև  պայմանագրի  գործողության  ժամկետի  վերջին ամսվա 25-ը։ 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք