Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՀՈՒՆԻՍԻ 2025թվականի N 130Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 29/04/2025թ․ թիվ 57Ա որոշումը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասի՝ աճուրդով օտարելու նպատակով հետևյալ բովանդակությամբ՝ «2025 թվականի հուլիսի 10-ին ժամը 10:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի համար (գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով)`

    1)Շատին գյուղ, գյուղատնտեսական նշանակության վարելահող,  այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0268-0007, մակերեսը՝ 1,20729հա, որից 0,3173հա այլ հողատեսք և 0,88999 հա 4-րդ կարգի անջրդի վարելահող։

Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 120 (մեկ հարյուր քսան) %-ի չափով (վարելահողի համար 349767 (երեք հարյուր քառասունինը  հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ, այլ հողատեսքի համար՝ 25702 (քսանհինգ հազար յոթ հարյուր երկու ) ՀՀ դրամ։

   Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 4-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասն ապահովված  է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։»։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք