Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒՆԻՍԻ 2026թվականի N 139Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0006-0005) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) ենթակետի, և 18-րդ կետի ա)  ենթակետի դրույթները

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի Շատին  գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Էդվարդ Մյասնիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0006-0005, մակերեսը 0,10628հա) առկա 195,66ք/մ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը (բնակելի տուն) ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։

2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024MADBTA:

 3.Օրինականացման համար սահմանված վճարը 195,66 ք/մ ընդհանուր մակերեսով շինության (մառան) համար գումարը կազմում է 123 461.46 (մեկ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր վաթսունմեկ ամբողջ քառասունվեց հարյուրերորդական) ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

 4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք