Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, նկատի ունենալով, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին գյուղի «Հոստուն» թաղամասի բնակիչների մի մասը խմելու-կենցաղային օգտագործման ջուրը գլխավոր ջրատարից վերցրել են տարբեր տրամաչափի խողովակներով, որի պատճառով որոշ բնակիչների բնակելի տներում խմելու ջուրը դարձել է անհասանելի, ուստի ջրաբաշխումը հավասարաչափ իրականացնելու նպատակով
Ո ՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ապամոնտաժել ջրատարից վերցված տարբեր տրամաչափի խողովակները և ջրաբաշխումը կատարել հավասարաչափ՝ 1/2 /կես դյույմ/ տրամաչափի խողովակներով։
2․Հանձնարարել «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենին՝
1) իրականացնել ապամոնտաժման և 1/2 /կես դյույմ/ տրամաչափի խողովակով միացման աշխատանքները։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։