Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտերի 10012AMZL4UP ծածկագրով քաղվածքնը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Ասքանազ Միսակ Ենոքյանի (ընտանիքի գլխավորը), Ազնիվ Ենոքյանի (կինը), Աշոտ Ասքանազի Ենոքյանի (որդին), Պոլինա Պետիկի Հովհաննիսյանի (հարսը), Արկադիկ Աշոտի Ենոքյանի (թոռը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0041, մակերեսը՝ 0.098 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 23-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 4 հասցեն։