Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.04.24 🇦🇲 Քաղաքացու օր
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է 🇦🇲 Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։
Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է Եղեգիս համայնքում։
🔴 Աղնջաձոր գյուղում կայանալու է հանրային քննարկում-բանախոսություն և տեղային մշակութային միջոցառում։
🔵 Ի դեպ, իրականացվող մշակութային հանրային միջոցառումներին կարող է մասնակից դառնալ ձեզանից յուրաքանչյուրը։
🟠 Բանախոսը կրթության բնագավառում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձ է։
Սիրով սպասում ենք բոլորիդ Ապրիլի 27-ին ժամը 14։00-ին Աղնջաձոր գյուղ ի մշակույթի տանը․․․
22.04.24 ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 30-ին ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում կկայանա ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 3-րդ նիստը։

18.04.24 ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Ապրիլի 19-ին ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում կկայանա ավագանու արտահերթ թիվ երրորդ նիստը։

16.04.24 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Եղեգիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը: Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 22Ա որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով 2024 թ.-ի բյուջեով նախատեսվել է 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար։ 

Դուք հնարավորություն ունեք ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, ձեր քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան: 

Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն համայնքի www.yeghegis.am պաշտոնական կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում։

10.04.24 #Աշխատանքներ շարքից

 Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) -ի և Եղեգիսի համայնքապետարանի համագործակցության  արդյունքում իրականացվել է ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ  Շատին և Աղնջաձոր գյուղերում։

03.04.24 Ապրիլի 4-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է
 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ից մինչև 15։00-ը, կանցկացնի Ականների  վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ։Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները, կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք, կցուցադրեն հումանիտար ականազերծման գործողություններ ականորսիչներով և հատուկ գործիքներով։ Միևնույն ժամանակ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները տեղի բնակիչներին կիրազեկեն անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։Կկազմակերպվի նաև «Մեր տունն առանց ականների» ... Մանրամասն
31.03.24 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Ավետիս տանք ծառոց, թռչնոց,

Քրիստոս հարյավ ի մեռելոց🌿
Շատին_Արտաբույնք_Քարագլուխ _Աղնջաձոր_Թառաթումբ_Եղեգիս
Զատկական տոնախմբություն

 Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է: Քանի որ այն շարժական տոն է, ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը:

 
 
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner