18.04.24
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Ապրիլի 19-ին ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում կկայանա ավագանու արտահերթ թիվ երրորդ նիստը։
|
|
16.04.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Եղեգիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը: Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 22Ա որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով 2024 թ.-ի բյուջեով նախատեսվել է 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար։ Դուք հնարավորություն ունեք ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, ձեր քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան: Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն համայնքի www.yeghegis.am պաշտոնական կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում։
|
|
10.04.24
#Աշխատանքներ շարքից
|
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) -ի և Եղեգիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում իրականացվել է ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ Շատին և Աղնջաձոր գյուղերում։
|
|
03.04.24
Ապրիլի 4-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է
|
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ից մինչև 15։00-ը, կանցկացնի Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ։Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները, կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք, կցուցադրեն հումանիտար ականազերծման գործողություններ ականորսիչներով և հատուկ գործիքներով։ Միևնույն ժամանակ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները տեղի բնակիչներին կիրազեկեն անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։Կկազմակերպվի նաև «Մեր տունն առանց ականների» ...
Մանրամասն |
|
31.03.24
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
|
Ավետիս տանք ծառոց, թռչնոց, Քրիստոս հարյավ ի մեռելոց Շատին_Արտաբույնք_Քարագլուխ _Աղնջաձոր_Թառաթումբ_Եղեգիս Զատկական տոնախմբություն Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է: Քանի որ այն շարժական տոն է, ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը:
|
|
27.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի ապրիլի 10-12-ը կազմակերպում է #DEMOCoDesign Lab սոցիալական նորարարության աշխատարանը։Աշխատարանը իրականցվում է ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի մշակել նախագծեր, որոնք ուղղված կլինեն փախստականների և ընդունող համայնքների բնակիչների միջև սոցիալական միասնականության ուժեղացմանը նպաստող և ՏԻՄ-ի լիազորությունների շրջանակներում մատուցվող համայնքային ոլորտային ծառայությունների կառավարմանը, որակի բարելավմանը, վերապրոֆիլավորմանը և հնարավոր նոր ինքնածախսածածկվող ...
Մանրամասն |
|
25.03.24
UNIVERSE ART» մրցույթ-փառատոնի վերաբերյալ
|
Եղեգիս համայնքի սիրելի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի հունիս ամսին կմեկնարկի «UNIVERSE ART» մրցույթ-փառատոնը։ Կից ներկայացվում են մրցույթի մասնակցության պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |