Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.04.24 #Աշխատանքներ շարքից

 Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) -ի և Եղեգիսի համայնքապետարանի համագործակցության  արդյունքում իրականացվել է ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ  Շատին և Աղնջաձոր գյուղերում ։

 

 

03.04.24 Ապրիլի 4-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է
 «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ից մինչև 15։00-ը, կանցկացնի Ականների  վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված բացօթյա միջոցառումներ։Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները, կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք, կցուցադրեն հումանիտար ականազերծման գործողություններ ականորսիչներով և հատուկ գործիքներով։ Միևնույն ժամանակ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները տեղի բնակիչներին կիրազեկեն անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։Կկազմակերպվի նաև «Մեր տունն առանց ականների» ... Մանրամասն
31.03.24 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը

Ավետիս տանք ծառոց, թռչնոց,

Քրիստոս հարյավ ի մեռելոց🌿
Շատին_Արտաբույնք_Քարագլուխ _Աղնջաձոր_Թառաթումբ_Եղեգիս
Զատկական տոնախմբություն

 Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ հիմնական տոներից է: Քանի որ այն շարժական տոն է, ամեն տարի նշվում է տարբեր օրեր: Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը գարնանային լիալուսնի առաջին կիրակի օրը:

 
 
 
27.03.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի Զարգացման  ծրագիրը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի ապրիլի 10-12-ը կազմակերպում է #DEMOCoDesign Lab  սոցիալական նորարարության աշխատարանը։Աշխատարանը իրականցվում է ՄԱԶԾ «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի մշակել նախագծեր, որոնք ուղղված կլինեն փախստականների և ընդունող համայնքների բնակիչների միջև սոցիալական միասնականության ուժեղացմանը նպաստող և ՏԻՄ-ի լիազորությունների շրջանակներում մատուցվող համայնքային ոլորտային ծառայությունների կառավարմանը, որակի բարելավմանը, վերապրոֆիլավորմանը և հնարավոր նոր ինքնածախսածածկվող ... Մանրամասն
25.03.24 UNIVERSE ART» մրցույթ-փառատոնի վերաբերյալ
Եղեգիս  համայնքի սիրելի բնակիչներ տեղեկացնում ենք ձեզ, որ 2024 թվականի հունիս ամսին կմեկնարկի «UNIVERSE ART» մրցույթ-փառատոնը։
Կից ներկայացվում են մրցույթի մասնակցության պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը:
25.03.24 Հաղթանակ «ԱՐՄ ԻԹՖ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությանը

Մարտի 22-ին՝ Երևանի «Դինամո» մարզադահլիճում «ԱՐՄ ԻԹՖ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությանը Եղեգիսի համայնքի Քարագլուխ բնակավայրից, Եղեգնաձորի Մարզադպրոցի սաներ՝ Ալեն Միքայելյանը և Սմբատ Զաքարյանը զբաղեցրել են իրենց քաշային խմբերում առաջին և երկրորդ պատվավոր տեղերը։
🥇Ալեն Միքայելյանը արժանացել է ոսկե մեդալի,
🥈 Սմբատ Զաքարյանը արժանացել է արծաթե մեդալի,
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։

22.03.24 ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ   սույն թվականի մարտի 29-ին,  տեղի է ունենալու Եղեգիս համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի  երկրորդ  նիստը։    

Սկիզբը՝ 15։00,

 Վայրը՝  Շատինի միջն․ դպրոց։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner