Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ /հասարակական հիմունքներով/
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՇՈՒՇԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
30/03/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Աշխատանքի տևողությունը՝  2021թ․-2022թ.
Աշխատանքի թափուր տեղի համար տեխնիկական բնութագիր ՝ հասարակական հիմունքներով աշխատանք Եղեգիս  համայնքում

Պաշտոն՝ Եղեգիս  համայնքի ԿԵՀ ԽՄ անդամ

Աշխատանքի վայրը` Հայաստան, Վայոց ձոր Եղեգիս բազմաբնակավայր համայնք

 

Պատմություն
Եղեգիս համայնքի կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմինը (ԿԵՀ ԽՄ) համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով  գործող մարմին է, որի միջոցով ապահովվում է համայնքի բնակիչների կին ներկայացուցիչների և երիտասարդների  մասնակցությունը համայնքի տեղական ինքնակառավարմանը և համայնքային խնդիրների լուծմանը։ ԿԵՀ ԽՄ-ը, որպես քաղաքացիական հասարակության միավորված խումբ՝ համայնքային նշանակության հանրային հարցերի շուրջ կարող է խորհրդատվություն, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին՝ այդպիսով ակտիվ մասնակցություն ունենալով համայնքում տեղական ինքնակառավարմանը վերաբերող քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման և դրանց իրականացման արդյունքների մոնիթորինգի և գնահատման գործընթացներին:

ԿԵՀ ԽՄ-ի գործունեության նպատակն է՝ նպաստել համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը, համայնքային նշանակության հանրային խնդիրների լուծմանը՝ ապահովելով համայնքի քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող կանանց և երիտասարդների հավասար մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

Եղեգիս համայնքի ԿԵՀ ԽՄ ձևավորման և գործունեության ծավալման նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

 

 

 

Առաջադրանքի խնդիրները և մասնագետի պարտականությունները

. Գործողություններ նախաձեռնել ի նպաստ  համայնքի բնակիչների իրազեկությունը՝ ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ.

. աջակցել և ներդրում ունենալ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքի տարեկան բյուջեի, համայնքի տարեկան աշխատանքային պլանի և այլ ծրագրային փաստաթղթերի մշակման, քննարկման, իրականացման և վերահսկման, ինչպես նաև կատարողականի և հաշվետվության աշխատանքներին.

. առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին  համայնքային կառավարմանը առնչվող և տեղական ինքնակառավարման օրենսդրությամբ համայնքի ղեկավարի համար սահմանված ըստ բնագավառների լիազորությունների իրականացմանն առնչվող կարևորագույն  նախաձեռնությունների և նախագծերի վերաբերյալ.

. բացահայտել համայնքի կին բնակիչների և երիտասարդությանը վերաբերող հանրային կարևորություն և հնչեղություն ունեցող հարցերն ու խնդիրները և դրանց վերաբերյալ  առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին.

. ուսումնասիրել և քննարկել համայնքի բնակիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին.

. իրականացնել հանրային վերահսկողություն և  մշտադիտարկում համայնքի ՏԻՄ-երի գործունեության  նկատմամբ.

. ապահովել հարթակ, մի կողմից, համայնքի ղեկավարի, համայնքի աշխատակազմի համար և, մյուս կողմից, համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապի և երկխոսության համար.

. հետևել ԿԵՀ ԽՄ-ի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված առաջարկությունների ընդունման և կատարման աշխատանքների ընթացքին, չընդունվելու դեպքում՝ բացահայտել մերժման պատճառները և հիմնավորումները․

. աջակցել և խորհրդատվություններ տրամադրել ԿԵՀ ԽՄ-ի կողմից ընդունելի՝ համայնքի ՏԻՄ-երին օրենսդրությամբ վերապահված այլ լիազորությունների իրականացմանն աջակցող այլ գործառույթներ

. առաջնորդել նորարար գաղափարներ և իրականացնլ համայնքային նշանակության փոքր ծրագրեր

. և այլն

Պահանջվող որակավորումները

-         Տեղական ինքնակառավարման և հարակից այլ ոլորտների վերաբերյալ տեղեկացվածություն

-         Համայնքում կանանց և երիտասարդների հարցերի մասին իրազեկվածություն

-         Համայնքային խնդիրներին մասին իրազեկվածություն

-         Ծրագրերի կազմման և/կամ ոչ ֆորմալ ուսուցման կազմակերպման գիտելիքներ և/կամ փորձ

-         Համակարգչային գրագիտություն, MS Office (MS Word, Excel,) համակարգի տիրապետում

-         Համայնքի զարգացման տեսլականի վերաբերյալ պատկերացումնր

-         Համայնքում նոր զարգացման նախագծեր սկսելու մոտիվացիա և վճռականություն

-         Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ

-         Ճկուն միջանձնային հմտություններ․ տարբեր սոցիալական և մշակութային պատկանելության անձանց հետ արդյունավետ գործնական հարաբերություններ հաստատելու ունակություն,

-         Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում

-         Թիմում աշխատելու կարողություն

 

Կրթությունը

-         Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն

 

Աշխատանքի ժամկետներ և ձևաչափ

Սույն աշխատանքը նախատեսվում է ամսական կտրվածքով 3-5 օր մասնակի ներգրավվածություն տարաբնույթ քննարկումների, անհրաժեշտության դեպքում՝ նաև որոշ վերլուծական աշխատանքների իրականացման համար

ԿԵՀ ԽՄ-ի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են կամավոր՝ հասարակական հիմունքներով։

Պարտադիր ներկայացվող փաստաթղթեր

.  Աշխատանքային փորձի նկարագրություն (CV),

.   հետաքրքրվածության նամակ,

.  խնդրում ենք նաև նշել երկու անձի (անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, հեռախոսահամար և էլ․ փոստ) ովքեր անհրաժեշտության դեպքում կտրամադրեն երաշխավորագիր (reference)։

Փաստաթղթերը պետք է ներկայացնեք՝

Եղեգիսի համայնքապետարան /առձեռն/ կամ էլ. փոստ shatin.vayotsdzor@mta.gov.am

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (1.6ՄԲ)
file (977.7ԿԲ)

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner