Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետի 11.01.2019թ. N 1 որոշմամբ՝ այսուհետև քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է համայնքապետարաններում:
Նախատեսվել է ապրիլի 11-ին ժամը 11.00-ին քաղաքացիների ընդունելություն Եղեգիս համայնքում: Կկատարվի քաղաքացիների հերթագրում տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում մինչև 08.04.2019թ.:
Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար առաջարկում ենք, որ քաղաքացիները ներկայանան դիմումով, որին կցված լինի անձնագրի լուսապատճեն:
Առավել արդյունավետ աշխատելու համար ցանկալի է նախապես տեղեկատվություն ունենալ ընդունելության հերթագրված քաղաքացիների սոցիալական վիճակի մասին: