Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
Որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրում սեփականատեր Մկրտիչ Վարդանի Հարությունյանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Արմանուշ Միրզայի Մովսիսյանի /կինը/, Լուսիկ Մկրտիչի Հարությունյանի /աղջիկը/, Գևորգ Մկրտիչի Հարությունյանի /որդին/, Հակոբ Մկրտիչի Հարությունյանի /որդին/ սեփական տնամերձ հողամասը և բնակելի տունը /կադաստրային ծածկագիր՝ 10-007-012-004, տարածքը՝ 0,277 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Աղնջաձոր բնակավայր, փողոց 3-րդ, տուն 4 հասցեում: