Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 182Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2021 թվականի N 182Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ 18/06/2021 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ  հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 20/04/2021թ. N 46Ա որոշումը, մրցութային հանձնաժողովի 18/06/2021թ. արձանագրությունը հողամասի՝ մրցույթի արդյունքների մասին

որոշում եմ՝

  Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 5 հա մակերեսով /10-018-0121-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական   նշանակության խոտհարք/ հողամասը 5 /հինգ/ տարի  ժամկետով  վարձակալությամբ հատկացնել  մրցույթում հաղթող  ճանաչված Եղեգնաձոր համայնքի բնակիչ Միսակ Արսենի Խաչատրյանին,

      ա.Հողամասի կադաստրային  արժեքը կազմում է 1437500 ՀՀ դրամ:
       բ.Տարեկան վարձավճարը  սահմ
անել  69575 /վաթսունինը հազար հինգ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ,  որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 806,66 տոկոսը: Պայմանագրի կնքման պահին 5 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է՝ 8625 /ութ հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ:
      գ.Յուրաքանչյուր  ամսվա  վարձավճարը  կազմում է 5797,9  ՀՀ դրամ:
      դ.Վարձավճարը վարձակալի կողմից  մուծվում է  հավասար չափերով՝ ըստ  տարվա օրացույցային  եռամսյակների, ոչ ուշ քան մինչև  համապատասխան  եռամսյակի  վերջին ամսվա  20-ը:
       ե.Առաջին վարձակալական  վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան  պայմանագրի  ուժի մեջ մտնելուց  10 օրվա ընթացքում:
 
     զ.Վերջին վարձակալական վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան մինչև  պայմանագրի  գործողության  ժամկետի  վերջին ամսվա 25-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner