Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 209Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 209Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՀԱԳՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Վահագն Մարգարյանի դիմումը

որոշում եմ՝

    1.Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի  փողոց 9, թիվ 9-11 հասցեում գտնվող Վահագն Վոլոդյայի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 10-010-0082-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողամասում, նրա կողմից  2008թ.-ին ինքնակամ կառուցված 77,18 ք/մ շինությունը, որը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որի օրինականացումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և շինության  նկատմամբ Վահագն Վոլոդյայի Մարգարյանի սեփականության իրավունքը:
     2.Օրինականացման համար սահմանված վճարը 1 քմ-ի համար կազմում է 550 դրամ, ընդհանուր գումարը 77.18ք/մ-ի համար կազմում է 42450 /քառասուներկու հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 107 062 հաշվեհամարին:
     3.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner