Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը /կադաստրային ծածկագիր՝ 10-038-0116-0031, մակերեսը՝ 0,22695հա և կադաստրային ծածկագիր՝ 10-038-0106-0122, մակերեսը՝ 0,55հա/ և հնդավոր հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-038-0116-0032, մակերեսը՝ 0,376հա/ աճուրդով օտարելու մասին:
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 110%-ի չափով:
3. Տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետություն օրաթերթում: