Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 16 Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2021 թվականի N 16 Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԴԻԿ ՌՈԲԵՐՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1918-Ն որոշումն և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ավագանին որոշում է՝

 

 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Շատին բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Ռուդիկ Ռոբերտի Հակոբյանի սեփականություն հանդիսացող՝

ա/գյուղատնտեսական նշանակության  վարելահող հողատեսքից /0,33295հա մակերեսով, 10-035-0254-0028 կադաստրային ծածկագրով/ առանձնացված 0.14596հա հողատարածքը փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման /ավտոտեխ սպասարկում կառուցելու համար/:

բ/գյուղատնտեսական նշանակության  վարելահող հողատեսքից /0,69037հա մակերեսով, 10-035-0255-0018 կադաստրային ծածկագրով/ առանձնացված 0.03187հա հողատարածքը փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման /լվա ինքդ, ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոց, առևտրի կետեր կառուցելու համար/:

 2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:


Կողմ -8

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈՒԲՒԿ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner