Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 74 Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 74 Ա


Զեկ. ՇՄԱՎՈՆ ԱՄՐԳՈՒԼՅԱՆ

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը

ավագանին որոշում է՝

   1.Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված արոտավայր հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել <<Բեզոար>> Հասարակական կազմակերպությանը՝ ՝

  • կադաստրային ծածկագիր՝ 10-031-0123-0021, մակերեսը՝ 19,56361հա,
  • կադաստրային ծածկագիր՝ 10-031-0124-0002, մակերեսը՝ 26,64301հա,
  • կադաստրային ծածկագիր՝ 10-031-0127-0014, մակերեսը՝ 55,20327հա;

2.Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված արոտավայր հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել <<Բեզոար>> Հասարակական կազմակերպությանը՝ 

 

  • կադաստրային ծածկագիր՝ 10-031-0128-0003, մակերեսը՝ 46,1938հա,
  • կադաստրային ծածկագիր՝ 10-031-0128-0015, մակերեսը՝ 63,377հա,

     3.Արոտավայրերից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:

      4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner