Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 210-րդ, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 50-րդ հոդվածի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 10-007-0028- , մակերեսը՝ 0,10413հա/ նկատմամբ կնքել սերվիտուտի պայմանագիր ,,Արծաթափայլ եղևնի,, ՍՊԸ-ի և համայնքի միջև՝ խողովակաշարի անցկացման համար:
2.Սերվիտուտը տրամադրել 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ տարեկան 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: