Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշումը
Որոշում եմ՝
Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի նախկին բնակիչ հանգուցյալ Սարիբեկ Արիստակեսի Հարությունյանի /ընտանիքի գլխավորը/ և նրա ընտանիքի անդամներ՝ Ամալյա Անուշավանի Մինասյանի /կինը/, հանգուցյալ Գիլզար Պետրոսի Հարությունյանի /մայրը/, Արթուր Սարիբեկի Հարությունյանի /որդին/ սեփական տնամերձ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 10-024-013-010, տարածքը՝ 0,109 հա/ գրանցել Եղեգիս համայնք, Թառաթումբ բնակավայր, փողոց 2, թիվ 26 հասցեում: