Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 196Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2021 թվականի N 196Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմում գործող  Եղեգիս համայնքի ավագանու 31-ը օգոստոսի 2018 թվականի «Զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 57Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի կողմից ս/թ օգոստոսի 20-ին կազմված բնակարանային պայմանների ուսումնասիրման վերաբերյալ արձանագրությունը՝

որոշում եմ՝

 

1. Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի բնակիչ Արամ Վարդանի Մելիքսեթյանին ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.

  - Արամ Վարդանի Մելիքսեթյանը  Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին ծանր վիրավորվել է և  ունի 2-րդ խմբի հաշմանդամություն:

  - ներկա պահին Արամ Վարդանի Մելիքսեթյանը չունի սեփական բնակարան,բնակվում է Արտաբույնք բնակավայրի 1 փ. տուն 10 հասցեում: 

 - Արամ Վարդանի Մելիքսեթյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, ինչպես  նաև վերջին 5 տարիների  ընթացքում Հայաստանի  հանրապետության  տարածքում նրա կողմից կնքված անշարժ  գույքի նկատմամբ ձեռքբերման կամ օտարման գործարքներից  ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ. հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 05․08․2021 թ. N ԱՏ-05082021-99-0137  տեղեկանքը: 

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner